ԵԱ․ Դանիելյանը, Գեւորգյանն ու Մկրտչյանը 1-ական միավոր են հետ առաջատարից

496

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը խաղացին իրար դեմ եւ համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Նրանք վաստակել են 6,5-ական միավոր։ Նույնքան միավոր ունի Մարիա Գեւորգյանը։ Նա 9-րդ տուրում պարտվեց ադրբեջանցի Գունայ Մամաձադային, որը 7 միավորով միանձնյա երկրորդն է։

Մկրտչյանը, Դանիելյանն ու Գեւորգյանը բաժանում են 3-9-րդ տեղերը։

Աննա Սարգսյանը պարտության մատնեց ադրբեջանցի Լաման Հաջիեւային եւ 6 միավորով բաժանում է 10-21-րդ տեղերը։

Առաջատարը Մոնակոն ներկայացնող Մոնիկա Սոցկոն է՝ 7,5 միավոր։

Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։

Նախորդ հոդվածըԴեմ են ռուսաստանցիներին շենգենյան վիզա տալու արգելքին
Հաջորդ հոդվածըՒրադրությունը Զապորոժյան ԱԷԿ-ում` ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի