ԵԱ․ Դանիելյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին, հայ շախմատիստուհիների արդյունքները

749

Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սեւ ֆիգուրներով առավելության հասավ ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովայի նկատմամբ։

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան նաեւ Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը։ Լիլիթ Մկրտչյանը խաղաց ոչ ոքի, Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեց։

Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը երկուական հաղթանակներից հետո 16 առաջատարների թվում են։

Առաջնության գլխավոր մրցավարն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։

Նախորդ հոդվածը«Ռեալը» քաղաքացիական եւ քրեական հայցեր կներկայացնի Լա Լիգայի նախագահի դեմ
Հաջորդ հոդվածըԱնդրես Ինիեստա. Ցավալի կլինի տեսնել Մեսիին այլ խաղաշապիկով