ԵԱ․ Էլինա Դանիելյանը 5-րդ հաղթանակը տարավ եւ երկրորդ տեղում է

794

Ռումինիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը պարտության մատնեց ռուսաստանցի Անաստասիա Բոդնարուկին եւ 5 հաղթանակից ու 3 ոչ ոքիից հետո 6,5 միավորով միանձնյան երկրորդ տեղում է։ Միանձնյա առաջատարը ուկրաինացի Յուլյա Օսմակն է, որի հետ Դանիելյանը կհանդիպի հաջորդ տուրում։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Աննա Սարգսյանը 5,5 միավորով բաժանում է 10-16-րդ տեղերը, Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 5 միավոր եւ բաժանում է 17-34-րդ տեղերը։

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։

Նախորդ հոդվածըԹեմի Աբրահամ. Մեծ պատիվ է «Ռոմայի» 9 համարով խաղալը
Հաջորդ հոդվածըԱԱ. Լյովա Գեւորգյանը 10։0 հաղթեց ադրբեջանցուն