ԵԱ․ Կանանց Հայաստանի թիմը պարտվեց ուկրաինացիներին

630

Սլովենիայում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց  Ուկրաինայի թիմի հետ եւ պարտություն կրեց 1,2։2,5 հաշվով։

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը խաղացին ոչ ոքի։ Պարտություն կրեց երրորդ համար Աննա Մ․ Սարգսյանը։

Հայաստանի թիմն ունի 6 միավոր եւ բաժանում է 13-19-րդ տեղերը։ Առաջատարը Ռուսաստանն է՝ 12 միավոր։ 

Նախորդ տուրերում  Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել էր Խորվաթիայի, 3։1 հաշվով՝ Բելգիայի եւ Լեհաստանի հավաքականներին,  1,5։2,5 հաշվով պարտվել էր Վրաստանի եւ Իտալիայի թիմերին։

Առաջնության ավարտին մնացել է 3 տուր։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ում մահապատժի դատապարտվածին ներում են շնորհել վերջին պահին
Հաջորդ հոդվածըՊուտին․ Ռուսաստանին հակամարտություններ հարկավոր չեն արևմտյան սահմաններում