Սլովենիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց սերբերի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։
Էլինա Դանիելյանն ու Սիրանուշ Ղուկասյանը վաստակեցին կեսական միավոր։ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ տարավ, Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեց։
Երկու թիմերն էլ ունեն 7 միավոր եւ բաժանում են 11-20-րդ տեղերը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել էր Խորվաթիայի, 3։1 հաշվով՝ Բելգիայի եւ Լեհաստանի հավաքականներին, 1,5։2,5 հաշվով պարտվել էր Վրաստանի, Իտալիայի եւ Ուկրաինայի թիմերին։
7-րդ տուրում Հայաստանի հավաքականի շախմատիստները նույնպես խաղացել էին ոչ ոքի։ Մրցակիցը Իսպանիան էր։
Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։
