Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց գերմանացիների հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։
Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տարավ, Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտվեց, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը խաղացին ոչ ոքի։
Առաջին երեք տուրերում հայ շախմատիստները 3,5։0,5 հաշվով հաղթել են Բելգիային, 2,5։1,5 հաշվով՝ Իսրայելին, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Նորվեգիայի հետ։

Կանանց Հայաստան հավաքականը երեք հաղթանակներից հետո չորրորդ տուրում պարտություն էր կրել Իտալիայի թիմի հետ պայքարում՝ 1,5։2,5։
Առաջնությունում կանցկացվի 9 տուր։
