ԵԱ․ Մարիա Գեւորգյանը հաղթեց եւ միանձնյա երկրորդն է

377

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Մարիա Գեւորգյանը պարտության մատնեց լեհ Ալեքսանդրա Մալցեւսկայային եւ 6,5 միավորով միանձնյա երկրորդ տեղում է։ Առաջատարը Մոնակոն ներկայացնող Մոնիկա Սոցկոն է՝ 7 միավոր։

Էլինա Դանիելյանը 8-րդ տուրում հաղթեց Աննա Սարգսյանին, Լիլիթ Մկրտչյանը՝ էստոնացի Մեյ Նարվային։ Դանիելյանն ու Մկրտչյանը 6-ական միավորով բաժանում են 3-8-րդ տեղերը։

Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է 3 տուր։

Նախորդ հոդվածըԳութերիշ․ Միջուկային զենքը պետք է անցնի պատմության գիրկը
Հաջորդ հոդվածըՄեկ շաբաթում` Covid-19-ի 2124 դեպք, 7 մահ