Չեռնոգորիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Սերբիայի հետ՝ 2:2:
Առաջին համար Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտություն կրեց։ Երկրորդ համար Գաբրիել Սարգսյանն ու չորրորդ համար Սամվել Տեր-Սահակյանը վաստակեցին կեսական միավոր։ Հաղթանակ տարավ Շանթ Սարգսյանը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Չեռնոգորիային, Ավստրիային եւ Իսրայելին, ոչ ոքի խաղացել Խորվաթիայի հետ եւ պարտվել Գերմանիային։
Կանանց Հայաստանի թիմը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց Հունաստանի հետ։ Պարտություն կրեց առաջին համար Լիլիթ Մկրտչյանը։ Երկրորդ եւ երրորդ խաղատախտակներին Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։ Հայաստանի թիմի հաղթական միավորը վաստակեց Մարիա Գեւորգյանը։
Նախորդ տուրերում Հայաստանի թիմը հաղթել էր Չեխիային, Իտալիային, Շվեյցարիային, պարտվել էր Սերբիային եւ Ֆրանսիային։
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 9 տուր։