ԵԱ․ Վարազդատ Լալայանը՝ փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

410

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանը նվաճեց երկամարտի երկու մեդալ։

+109 կգ քաշայինների պայքարում աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը (լուսանկարում) նվաճեց երկամարտի արծաթե (451 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալը (446 կգ)։ 7-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց վրացի Լաշա Տալախաձեն երկամարտի 462 կգ արդյունքով։

22-ամյա Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում 211 կգ-ով գրավեց երկրորդ տեղը, 25-ամյա Գոռ Մինասյանը երրորդն էր՝ 210 կգ։ Անգերազանցելի էր աշխարհի հնգակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Լաշա Տալախաձեն՝ 217 կգ։

Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը առաջին փորձի 240 կգ-ով գրավեց երկրորդ տեղը։ 252 կգ-ն բարձրացնել նա չկարողացավ։ Գոռ Մինասյանը 236 կգ-ով գրավեց չորրորդ տեղը։ Լաշա Տալախաձեն երկրորդ վարժությունում հաղթեց 245 կգ-ով՝ կատարելով միայն առաջին մոտեցումը։

Նախորդ հոդվածըԿարևորը՝ միասնաբար և առանց մտածելու․ ՉԻ
Հաջորդ հոդվածըԵԱ․ Ծանրամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է երկամարտի մեդալային պայքարում