‘ԵԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը’

1562

‘

Բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական առաջին փուլի երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Մեր ընտրանին առաջին խաղում 80:63 հաշվով առավելության է հասել Ալբանիայի նկատմամբ, իսկ երկու օր առաջ սեփական հարկի տակ զիջել է Դանիային՝ 71:78։

Դանիացիներն ու ալբանացիները Հայաստանի հավաքականից մեկ հանդիպում քիչ են անցկացրել: Հաջորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի 2018 թ. փետրվարի 25-ին: Այդ օրը մեր հավաքականը կընդունի Ալբանիային:

Հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու են ենթախմբերի հաղթողները և երկրորդ տեղ զբաղեցրած թիմերի շարքում լավագույն ցուցանիշը ունեցող հավաքականը:

‘

Նախորդ հոդվածը‘Չավին պատմել է Լիոնել Մեսսիի հետ իր առաջին հանդիպման մասին’
Հաջորդ հոդվածը‘Էրիկ Կանտոնա. Ուզում եմ, որ «Յունայթեդը» ավելի գրոհային ֆուտբոլ ցուցադրի’