‘
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվել է Ադրբեջանի ընտրանուն․ գրանցվել է 1,5:2,5 հաշիվը:
Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը ֆանտաստիկ ոճով պարտության է մատնել Շախրիյար Մամեդյարովին: Արդեն պարտիայի միջնամասում Լևոնը որոշակի առավելություն է ստացել, որից հետո յուրքանաչյուր քայլը դեպի մրցակցի ջախջախումն է տարել:
Ցավոք, հայկական շախմատի առաջատարի հաղթանակն արժեզրկվել է մյուս գրոսմայստերների անհաջող խաղի պատճառով: Երկրորդ խաղատախտակի վրա կրկին տապալվել է Սերգեյ Մովսեսյանը, ով սև խաղաքարերով զիջել է Թեմուր Ռաջաբովին:
‘