Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:
Գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը սև ֆիգուրներով հաղթել են առաջին տուրում, իսկ Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ ոքի է խաղացել ռուս Ալեքսանդր Մալցևսկայայի հետ:
Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է մրցաշարում և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):
Երկրորդ տուրը կանցկացվի օգոստոսի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։
Մրցաշարին մասնակցում են 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։