Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակի են հասել Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները:
8-րդ տուրից հետո Հովհաննես Գաբուզյանը 6 միավորով չորրորդն է և կես միավոր է հետ 3 առաջատարներից: Հովհաննիսյանն ու Սարգսյանն ունի 6-ական միավոր, Տեր-Սահակյանը և Մարտիրոսյանը՝ 5-ական:
Մրցաշարին մասնակցում են 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։ Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է մրցաշարում և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):