Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը սպիտակ ֆիգուրներով 10 քայլում արագ ոչ ոքի խաղաց Գերմանիայի ներկայացուցիչ Լիվիու-Դիտեր Նիսիպիանուի հետ։ Գաբուզյանը վաստակել է 5 միավոր եւ ընթացիկ միանձնյա առաջատարն է։
Տուրի մյուս պարտիաները շարունակվում են։
Առաջնությանը մասնակցում է 36 երկրների 180 շախմատիստ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր