‘ԵԱ-2015. Անգլիա — Հայաստան՝ 2:2’

927

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց անգլիացիների հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Լեւոն Արոնյանը (2781) սեւերով պարտվեց Մայքլ Ադամսին (2744), Գաբրիել Սարգսյանը (2689) սպիտակներով հաղթեց Դեւիդ Հաուելին (2693), Հրանտ Մելքումյանը (2632) սեւերով առավելության հասավ Նայջել Շորթի (2686) նկատմամբ, Գեւեյն Ջոնսը (2615) սեւերով ուժեղ էր Կարեն Գրիգորյանից (2616):

Հայաստանի հավաքականը վաստակել է 5 միավոր: Առաջատարը Ռուսաստանի հավաքականն է, որը 3:1 հաշվով պարտության մատնեց ուկրաինացիներին եւ 8 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6-ական միավոր ունեն Ուկրաինան, Ֆրանսիան, Սերբիան, Ադրբեջանը, Իսպանիան, Հունգարիան ու Վրաստանը:

Կանանց Հայաստանի հավաքականը եւս մրցեց անգլիացիների հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, ոչ ոքի խաղացին Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան: Հայաստանի հավաքականը վաստակել է 5 միավոր: 

Նախորդ հոդվածը‘Պերես. «Ռաուլը ազնվության, աշխատանքի, ֆուտբոլի հանդեպ կրքի ու հաղթանակի ձգտման օրինակ է»’
Հաջորդ հոդվածը‘Ամփոփիչ մրցաշար. Մարեյը հաղթեց Ֆերրերին (տեսանյութ)’