‘Եգիպտական սալաֆիթների առաջնորդը կոչ է արել քանդել բուրգերը և Սֆինքսի արձանը Գիզայում’

869

Եգիպտական սալաֆիթների առաջնորդներից մեկը՝ Մուրհան Սալեմ ալ-Գոհարին, բուրգերը և Գիզայում Սֆինքսի արձանն անվանել է կռապաշտության խորհրդանիշներ և մահմեդականներին կոչ է արել ավերել այդ պատմական հուշարձանները, երկուշաբթի հաղորդել է արաբական «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: «Մենք՝ մահմեդականներս, պարտավոր ենք քանդել բուրգերն ու Սֆինքսի արձանը, քանի որ դրանք կուռքեր են, որոնց պաշտում են՝ Ալլահի փոխարեն»,-  ըստ  «Ինտերֆաքսի»՝հայտարարել է ալ-Գոհարին: Ընդ որում՝ սալաֆիթների առաջնորդն Աֆղանստանում թալիբների կողմից Բուդդայի արձանները ոչնչացնելու օրինակն է բերել:

Ի դեպ, Գիզայի համալիրի Քեոփսի բուրգը հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է և միակը, որ հասել է մինչև մեր օրերը:

Նախորդ հոդվածը‘Անդրեյ Շեւչենկոյին առաջարկել են գլխավորել Ուկրաինայի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Ռուաստան-ԱՄՆ խաղում երկրպագելու եմ ամերիկացիներին’