‘
Եգիպտացի երգիծաբան Բասեմ Յուսեֆին ազատ են արձակել գրավի դիմաց: Հեռուստահաղորդավարին մեղադրում են մուսուլմանների զգացմունքները ծաղրելու և երկրի նախագահ Մոհամեդ Մուրսիի նկատմամբ անհարգալի վերաբերմունքի մեջ: Երբ նրան ձերբակալելու օրդեր էր տրվել, Յուսեֆն ինքն էր ներկայացել դատախազություն, որտեղ նրան հարցաքննել էին հինգ ժամ անընդմեջ, ապա բաց էին թողել: Ողջ այդ ընթացքում դատախազության շենքի շուրջ հարյուրավոր ցուցարաներ պահանջել են հեռուստահաղորդավարի վրայից հանել մեղադրանքները և դադարեցնել այլախոհների հետապնդումները: «Բասեմ Յուսեֆն ամեն ինչ ճիշտ է ասել՝ և՛ նախորդ նախագահի օրոք, և՛ ռազմական իշխանության, և՛ հիմա՝ «Մուսուլման եղբայրների»: Մենք պաշտպանում ենք նրան, քանի որ նա իսկական ԶԼՄ-ն է՝ նա ազնիվ է և ճշմարտությունն է ասում: Մեր գլխավոր պահանջն է՝ վերջ տալ անարդար և կոռումպացված վարչակարգին»:
Բասեմ Յուսեֆի հումորիստական ամենշաբաթյա շոուն եգիպտական հետուստատեսությունում հայտնվել է «արաբական գարունից» հետա: Հաղորդավարը ծաղրել է եգիպտական շատ քաղաքական, կրոնական գործիչների, լրագրողների, մասնավորապես՝ նաև նախագահ Մուրսիին, որին ներկայացրել է փարավոնի կերպարով, հաղորդում է euronews-ը:
‘