‘Եգիպտոսը՝ նոր հեղափոխության շեմի՞ն’

658

Եգիպտոսում  այսօր՝ ծրագրված զանգվածային ցույցի նախօրեին, իրավիճակն զգալիորեն սրվել է: Կահիրեից հյուսիս՝ Էլ-Մանսուրա քաղաքում, նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց արդյունքում, տարբեր տվյալներով՝ զոհվել է մեկից հինգ մարդ, ավելի քան երկու հարյուրն ստացել են վնասվածքներ:

Բողոքի զանգվածային ակցիաները նախատեսված են հունիսի 30-ին՝ Մուրսիի պաշտոնակալության մեկամյակի օրը: Ընդդիմությանը հաջողվել է հավաքել 15 միլիոն ստորագրություն՝ այն հայտարարության ներքո, որով Մուրսիին կոչ է արվում անհապաղ հրաժարական տալ: Դիտորդները մտավախություն ունեն, որ երկրում չդադարող անկարգությունները կարող են վերաճել քաղաքացիական պատերազմի իսլամիստների կողմնակիցների և հակառակորդների միջև, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը երթևեկելի է միայն միակողմանի’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի հավաքականի հաղթանակը չկանգնեցրեց ցուցարարներին. Տեսանյութ’