‘Եգիպտոսը ՄԱԿ Անվտանգություն խորհրդին կոչ է արել հավանություն տալ միջազգային միջամտությանը Լիբիա ‘

905

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին ՄԱԿ Անվտանգություն խորհրդին կոչ է արել Լիբիա՝ միջազգային միջամտության բանաձեւ ընդունել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք ընտրություն չունենք: Հատկապես, ի նկատի ունենալով, որ ե′ւ կառավարությունը, ե′ւ Լիբիայի բնակիչները խնդրում են մեզ միջամտել (…): Մենք կրկին պետք է դա անենք, բոլորս միասին»,- հայտարարել է Եգիպտոսի ղեկավարը՝ Europe 1  ֆրանսիական ռադիոյի եթերում:
Փետրվարի 16-ին եգիպտական ռազմաօդային ուժերը ավիահարվածների շարք են հասցրել Լիբիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Ռմբակոծման են ենթարկվել եգիպտական սահմանից ոչ հեռու գտնվող մարզական ճամբարները, հրաձգարանները եւ զենքի պահեստները: Արդյունքում զոհվել են 40-50 իսլամիստներ:

Տրիպոլիում տեղակայված խորհրդարանի խոսնակ Օմար Հոմայդանը սա «Լիբիայի ինքնիշխանության խախտում» է անվանել: Իսլամիստամետ «Լիբիայի արշալույս» դաշինքը կոչ է արել այդ երկրի տարածքում բնակվող եգիպտացիներին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը, որպեսզի «խուսափեն վրեժխնդրությունից եւ իրենց չենթարկել հնարավոր այլ կանխամտածված գործողությունների»: 

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում հայտնել են ԵԱՀԿ՝ Դոնբասում աշխատանքի քայլերի համաձայնեցման մասին’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը Մերկելի եւ Պորոշենկոյի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Դոնբասում ‘