‘Եգիպտոսի բանակը կարող է քաղաքացիական անձանց ձերբակալելու իրավունք ստանալ’

554

Հունվարի 28-ին Եգիպտոսի կառավարության կողմից հաստատվել է բանակին քաղաքացիական անձանց ձերբակալելու իրավունք տվող օրինագիծը:  Նախարարների պալատի կողմից օրինականացված փաստաթուղթն արդեն փոխանցվել է Եգիպտոսի խորհրդարանի վերին պալատին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Ամիսներ առաջ, երբ Եգիպտոսի զինված ուժերը երկրի իշխանությունը դեռ չէին փոխանցել քաղաքացիական անձանց, «Մուսուլման եղբայրների» և այլ քաղաքական ուժերի պահանջով՝զինվորականները զրկվել էին ոչ միայն քաղաքացիական անձանց ձերբակալելու, այլև նրանց զինվորական դատաստանի ենթարկելու իրավունքից:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում տեղի է ունեցել Կինոդերասանների համքարության ամենամյա մրցանակաբաշխությունը’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում երիտասարդ տղամարդը հոշոտել է ջայլամին’