‘Եգիպտոսի դատարանը եթերից զրկել է արմատական իսլամիստ քարոզչին ‘

1021

Եգիպտական դատարանը արմատական իսլամ քարոզիչ շեյխ Խալեդ Աբդալլահին 25 օրով զրկել է հեռուստաեթերով քարոզելու իրավունքից այն բանից հետո, երբ այժմ ԱՄՆ-ում ապրող նախկին եգիպտացի ոստիկան բողոքել է եթերում նրա վարքագծից:

Իր թոք-շոուում շեյխը բազմիցս «Մահմեդականների անմեղությունը» աղմկահարույց ֆիլմից կադրեր է ցուցադրել:  Դատարանը վճռել է, որ դա կարող է Մերձավոր Արեւելքում անկարգություններ հրահրել: Աբդալլահի, ինչպես նաեւ որոշ այլ սալաֆիտ քարոզիչների ժողովրդականությունը հեռուստաեթերի միջոցով կտրուկ ավելացել է:  

Նախորդ հոդվածը‘Google-ը տեղեկություններ կստանա Ռուսաստանում արգելված կայքերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Օբաման դրվատել է «Սենդիի» հետեւանքների դեմ պայքարող փրկարարներին ‘