‘Եգիպտոսի դատարանն արդարացրել է այլասերության մեջ մեղադրվող գեյերին’

534

Եգիպտոսի դատարանն արդարացրել է 26 տղամարդկանց, որոնք անցյալ ամիս ձերբակալվել էին  քաղաքային բաղնիքում համասեռական սեքսով զբաղվելու կասկածանքով: Դատավարությունը տեղի է ունեցել  համասեռականության դեմ եգիպտական իշխանությունների արշավի շրջանակներում:

Ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ բաղնիքում համասեռական խրախճանքներ են տեղի ունենում: Ոստիկանությունն ու ակտիվիստները տղամարդկանց մերկ վիճակում քարշ էին տվել փողոց, նրանց դեմ գործ էր հարուցվել այլասերվածության, անպարկեշտ պահվածքի և աստվածանարգության մեղադրանքներով:

Թեպետ Եգիպտոսում պաշտոնապես համասեռականությունը հանցանք չի համարվում, սակայն այդ երկրում գեյերը մշտապես հալածանքների են ենթարկվում, նշում են լրատվամիջոցները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մոմավառություն Ազատության հրապարակում` ի հիշատակ Գյումրիում սպանված ընտանիքի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ գերատեսչությունը կստուգի ԶԼՄ-ների գրագիտության մակարդակը’