‘Եգիպտոսի ընդդիմությունը Մուրսիին պետական հեղաշրջման մեղադրանք է ներկայացրել’

553

Եգիպտոսի ընդդիմությունը նախագահ Մուհամեդ Մուրսիին մեղադրել է պետական հեղաշրջման փորձի մեջ և երկրի քաղաքացիներին կոչ է արել զանգվածային բողոքի ակցիաների դուրս գալ: Մուրսին Սահմանադրական հռչակագրում այնպիսի փոփոխություններ է կատարել, որոնք  նշանակալի կերպով ընդլայնում են նախագահի լիազորությունները:  Եգիպտոսի ընդդիմության առաջնորդները , այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար, Նոբելյան դափնեկիր Մոհամեդ էլ-Բարադեյը և Արաբական պետությունների լիգայի նախկին ղեկավար Ամր Մուսան, համատեղ կոնֆերանսում, մասնավորապես, մեղադրանք են ներկայացրել Մուրսիին՝ հեղաշրջման փորձ կատարելու և «իշխանության բոլոր երեք թևերի նկատմամբ մենաշնորհ հաստատելու» համար: Ընդդիմության առաջնորդները Եգիպտոսի քաղաքացիներին կոչ են արել ուրբաթ օրը բողոքի ակցիաներ անցկացնել «երկրի բոլոր հրապարակներում», հաղորդում է France-Presse գործակալությունը:

Նախորդ հոդվածը‘«Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում սիրիահայերի համար կգործի անվճար հոգեբանական ծառայություն ‘
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայում ընդդիմադիր լրագրող է սպանվել’