‘
Եգիպտոսի իշխանությունները Կահիրեում նախագահական պալատի մոտ հավաքված նախագահ Մուհամմեդ Մուրսիի հակառակորդներին մի քան իժամ ժամանակ է տվել, որպեսզի ընդդիմադիրները ազատեն հրապարակը: Ականատեսների վկայությամբ, ցուցարարներն արդեն սկսել են լքել հրապարակը:
Երեքշաբթի Մուրսիի քաղաքականությանն ընդդիմացողները նախագահական նստավայրի դիմաց վրաններ են տեղադրել: Կարճ ժամանակ անց ընդդիմության եւ իշխանութան կողմնակիցների միջեւ բախումներ են սկսվել, որոնց ընթացքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:
Եգիպտոսի իշխանությունների տվյակներով, բախումների ընթացքում 6 մարդ է զոհվել, ավելի քան 600-ը վնասվածքներ են ստացել:
‘