‘
Եգիպտոսի իշխանությունները որոշում են կայացրել՝ լուծարել «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, որը մարտ ամսին գրանցվել էր որպես հասարակական կազմակերպություն: Այս մասին այսօր հաղորդել է «Ալ-Ահբար» թերթը: «Նախարարն արդեն նման որոշում կայացրել է, սակայն պաշտոնապես այդ մասին կհայտարարվի հաջորդ շաբաթվա սկզբին կայանալիք մամլո ասուլիսում»,- սոցիալական համերաշխության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում պարբերականը:
«Մուսուլման եղբայրներ» ասոցիացիան հիմնադրվել է 1928 թ. և եգիպտական ռազմական կառավարության կողմից արգելվել 1954 թ.: 2011 թ. նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո «եղբայրներն» իշխանության եկան նախագահական ընտրությունների արդյունքում, սակայն իսլամիստների կառավարման հանդեպ համաժողովրդական դժգոհության արդյունքում այս տարվա հուլիսին նրանք հեռացվեցին իշխանությունից:
Ավելի վաղ կազմակերպությունը խորհուրդ էր տվել լուծարել Եգիպտոսի դատական կոլեգիան, գլխավոր դատախազությունը դատարան էր հանձնել Մոհամեդ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» 14 անդամների գործը, ովքեր մեղադրվում են արյունահեղություններ և բռնություններ հրահրելու մեջ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘