‘Եգիպտոսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի’

1074

Էկտոր Կուպերի հեռանալուց հետո Եգիպտոսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հաղորդում է Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է մեքսիկացի Խավիեր Ագիրեն: Վերջինիս աշխատավարձը տարեկան կկազմի 1,2 մլն եվրո:

59-ամյա մասնագետը նախկինում աշխատել է Մեքսիկայի ու Ճապոնիայի հավաքականներում: Տարբեր տարիների գլխավորել է Մադրիդի «Ատլետիկո»-ն, «Էսպանյոլ»-ը, «Օսասունա»-ն և «Սարագոսա»-ն:

Նշենք, որ Եգիպտոսի ընտրանու մարզչի պաշտոնը ստանձնելու հավակնորդներ էինք Թիերի Անրին ու Կիկե Սանչես Ֆլորեսը:

Նախորդ հոդվածը‘«Տոբոլը» «Փյունիկի» դեմ բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ’
Հաջորդ հոդվածը‘Ջերմաստիճանը մի քիչ նվազում է’