‘Եգիպտոսի նախագահը ազգային երկխոսության կոչ է արել, ընդդիմությունը հրաժարվել է բանակցություններից’

571

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին փորձել է ազգային երկխոսության գործընթաց սկսել ընդդիմության հետ, սակայն առաջատար ընդդիմադիր քաղաքական կուսակցությունը՝ Փրկության ազգային ճակատը, հրաժարվել է բանակցել երկրի ղեկավարի հետ, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով Al-Arabiya հեռուստաալիքին: Բացի դրանից՝ ընդդիմադիրները մտադիր են բոյկոտել խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները, որոնք չորս փուլով անցնելու են 2013 թ. ապրիլից մինչև հունիս:

Համաքաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում նախագահը «բոլոր կուսակցություններին» կոչ է արել մասնակցել ազգային երկխոսությանը և իր հավատարմությունն է արտահայտել «հեղափոխության նպատակների իրականացմանը»:

«Մենք արդեն նախագահին հայտարարել ենք՝ ինքդ քեզ հետ խոսիր և քո կուսակցությունների»,- ասել է Փրկության ազգային ճակատի նախագահ Սամի Աշուրը:

Ընտրությունների բոյկոտումը, ինչպես նշում են դիտորդները, հաղթանակ կապահովի «Մուսուլման եղբայրներ» շարժման քաղաքական թևի՝ «Ազատության և արդարության» կուսակցության և ուլտրապահպանողական իսլամիստների համար:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները մարզերում. Ուղիղ’