‘
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին բանակին տրամադրել է ոստիկանության լիազորություններ, այդ թվում՝ զինվորականներին թույլ է տվել ձերբակալել քաղաքացիական անձնաց՝ պետական հիմնարկների անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու նպատակով: Ինչպես հաղորդում է Al-Arabia-ն, լիազորությունները կգործեն մինչև 2012 թ. դեկտեմբերի 15-ին նախատեսված՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքները հայտարարելը: Եգիպտոսի զինված ուժերի նոր լիազորություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից, ինչը վկայում է, որ երկրում լարվածությունն աճում է հանրաքվեից առաջ, ինչը եգիպտական ընդդիմությունը, ի դեմս «Ազգային փրկության ճակատի», սվիններով է ընդունում: Ավելի վաղ «Ազգային փրկության ճակատը» հայտարարել էր, որ չի ընդունում նոր սահմանադրության նախագիծը, ուստի և չի մասնակցելու հանրաքվեին, ինչպես նաև կոչ էր արել երեքշաբթի զանգվածային ցույցեր անցկացնել Կահիրեում և այլ քաղաքներում՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի:
‘