‘Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի դատավարությունը կկայանա Կահիրեում’

1112

Եգիպտոսի անվտանգության ուժերը բարձր պատրաստության են բերվել տապալված իսլամիստական նախագահ Մոհամեդ Մուրսիի դատավարության մեկնարկից առաջ: Մուրսիին սպանության դրդելու մեղադրանք է առաջադրվել: Նույնպիսի մեղադրանք է առաջադրվել  իսլամիստական «Մուսուլման եբայրներ» շարժման ևս 14 անդամների: Մեղադրանքները կապված են անցյալ տարվա դեկտեմբերին Կահիրեում՝ նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած բախումների հետ, որոնց ընթացքում զոհվեց յոթ մարդ:

Մուրսիի կողմնակիցներն արդեն զանգվածային ցույցերի կոչ են արել դատարանի շենքի մոտ և ողջ երկրում:

Մուրսիի դատավարությունը կանցկացվի այն նույն դատարանում, որտեղ դատել են նրա նախորդին՝ Հոսնի Մուբարաքին: Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք նախկին նախագահը դատարան կբերվի: Հուլիս ամսից, երբ բանակը Մուրսիին պաշտոնանկ արեց, նրա գտնվելու վայրը գաղտնի է պահվում, հաղորդում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Մերոնք դրսում». Ռոբերտ Արզումանյանը՝ Ղազախստանի չեմպիոն, Յուրա Մովսիսյանը` գոլի հեղինակ’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի ընդդիմությունը սպառնում է բոյկոտել Ժնևի կոնֆերանսը’