‘Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը սպառնացել է Սալահին’

1067

Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Հալիդ Լատիֆը սպառնալիքի խոսքեր է ասել թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի հասցեին, ով ավելի վաղ քննադատել էր Եգիպտոսի ֆուտբոլային ղեկավարներին:

«Ցանկանում եմ Սալահին հիշեցնել, որ նրա մայրը դեռ գտնվում է Եգիպտոսում: Իսկ դու, Մոհամե՛դ, երկրի սահմաններից դուրս ես գտնվում և կարող ես անել այն, ինչ ուզում ես: Կարծում եմ՝ շատերը կհասկանան, թե ինչի մասին է խոսքը»,- Լատիֆի խոսքերն է մեջբերում Al Jazeera-ն:

Հիշեցնենք, որ Սալահը Մունդիալ-2018-ի ժամանակ դժգոհ էր մնացել Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայից այն պատճառով, որ ազգային թիմին անընդմեջ բարձրաստիճան հյուրեր էին այցելում և անհանգստացնում:

Նախորդ հոդվածը‘«Նյուքասլի» ֆուտբոլիստները կռվի են բռնվել «Չելսիի» դեմ խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’