‘Եգիպտոսն ու Թաիլանդն առաջատարներն են 2012 թ. զոհված ռուսաստանցի զբոսաշրջիկների թվով’

547

2012 թ. ռուսաստանցիների շրջանում մեծ հեղինակություն վայելող արտասահմանյան երկրներում ռուսաստանցի զոհված զբոսաշրջիկների թիվն ավելացել է, INTERFAX-ի փոխանցմամբ՝ այսօր մամլո ասուլիսում հայտարարել է «Ռոստուրիզմի» ղեկավար Ալեքսանդր Ռադկովը: Մասնավորապես, նրա խոսքերով՝  Եգիպտոսում ՌԴ հյուպատոսական ծառայության տրամադրված տվյալների համաձայն՝ հենց այդ երկրում են զոհվել ամենամեծ թվով ռուսաստանցի զբոսաշրջիկներ: Ընդհանուր առմամբ՝ անցյալ տարի Եգիպտոսում մահացել է 88 ռուսաստանցի, ինչն անցյալ տարվանից ավելի է 31 տոկոսով: Ռադկովը նաև ավելացրել է, որ Եգիպտոսում տարբեր խնդիրներով, այդ թվում՝ նաև առողջական, ներկայացրած դիմումների թիվը կազմել է 35 հազար:

Զոհված ռուսաստանցիների թվով երկրորդ տեղում Թաիլանդն է: Այս երկրում անցյալ տարի գրանցվել է զբոսաշրջիկների մահվան 74 դեպք, և 22,5 հազար դիմում՝ տարբեր խնդիրներով: Ցուցակի երրորդ տեղում Թուրքիան է, որտեղ անցյալ տարի արձանագրվել են մահվան 30 դեպք և ավելի քան 63 հազար դիմում:

Նախորդ հոդվածը‘Հարավային Աֆրիկայում գնացքների վթարի պատճառը 50 մետրանոց մալուխի գողությունն է եղել’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ-ն չի մեկնաբանում Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը’