‘Եգիպտոսում ավտոբուսը կամրջից դուրս է թռել. 14 զոհ ‘

3204

14 մարդ զոհվել է, եւս 42-ը վնասվածքներ են ստացել Կահիրեից հարավ տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետեւանքով, տեղեկացնում է Եգիպտոսի առողջապահության նարարությունը:

Ըստ աղբյուրի, պատահարը տեղի է ունեցել էլ-Մինյա-Կահիրե ավտոխճուղու վրա՝ Բենի-Սուեյֆ գավառում: Ուղեւորներով բեռնված ավտոբուսը բախվել է բեռնատարի հետ, երկու մեքենաներն էլ կամրջից դուրս են թռել:

Եգիպտոսը հայտնի է ճանապարհային ենթակառուցվածքների վատ վիճակով: Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով, տարեկան 12 հազար մարդ է զոհվում ճանապարհային պատահարների հետեւանքով:

Նախորդ հոդվածը‘Ցուկերբերգը երկրորդ դուստրն է ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել ՊՆ փոխնախարարին’