‘Եգիպտոսում բողոքի ցույցի էին դուրս եկել ոստիկանները’

704

Եգիպտոսի մի քանի քաղաքներում ուրբաթ օրը ցույցի էին դուրս եկել ոստիկանները: Իրավապահները պահանջում էին ներքին գործերի նախարարի հրաժարականը և ՆԳՆ-ի վերակազմավորումը: Ոստիկաններն իշխանություններից նաև պահանջում էին զինել իրենց, որպեսզի կարողանան ավելի արդյունավետ դիմակայել ցուցարարներին: «Այսօր մեր գործընկերներից մեկը հարձակման է ենթարկվել: Նա համազգեստով է եղել: Նրան ծեծի են ենթարկել ու թալանել: Ինչպե՞ս կարող է նման բան տեղի ունենալ ոստիկանի հետ, ով կոչված է պաշտպանելու մարդկանց»,- ասել է ցուցարարներից մեկը: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև հայտարարել են, որ իրենք չեն աշխատի ի շահ «Մուսուլման եղբայրների» կամ մեկ այլ կազմակերպության կամ կուսակցության:  «Երկրի տարբեր քաղաքներում հարձակումները ոստիկանական բաժինների վրա հաճախակիացել են: Եգիպտական փողոցներում ոչ ոք իրեն ապահով չի զգում: Ոստիկաններն այլևս չեն ուզում լռել: Նրանք ուզում են ավելի շատ իրավունքներ ունենալ՝ իրենց և քաղաքացիներին պաշտպանելու համար»,- փոխանցում է Euronews-ի թղթակիցը:

Նախորդ հոդվածը‘Ալիսա Ենոքյանը ձերբակալվել է` Disneyland-ի կեղծ տոմսեր վաճառելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապի ընտրությունների կոնկլավը կմեկնարկի մարտի 12-ին’