‘
Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հակառակորդները փողոցային պայքարի են անցել: Հազարավոր ցուցարարներ պաշարել են «Մուսուլման եղբայրներ» կուսակցության գրասենյակները՝ որպես երկրի ղեկավարի մի շարք հրամանների դեմ բողոքի նշան, հայտնում է ИТАР-ТАСС-ը :
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, ինչպես նաև մի շարք խոշոր քաղաքներում, ցուցարարների բազմությունը ներխուժել է իշխող կուսակցության գրասենյակները, այնուհետև ավերել կամ հրդեհել դրանք:
Սահմանադրական փոփոխությունների ծրագիրը, որի միջոցով Մուհամմեդ Մուրսին օրենդիր ոլորտում բացառիկ լիազորություններ է հատկացրել ինքն իրեն, դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել Եգիպտոսում: Ներկայումս երկրի Սահմանադրական դատարանը ուսումնասիրում է «երդմնազանցության և սահմանադրական հիմունքների խախտման» համար երկրի ղեկավարին պաշտոնանկ անելու՝ ընդդիմության միջնորդությունը:
‘