‘Եգիպտոսում Թուրքիայի դեսպանից պահանջել են լքել երկիրը’

751

Եգիպտոսի իշխանությունները պահանջել են Թուրքիայի դեսպանին` լքել Եգիպտոսը: Արաբական երկրի ԱԳՆ տվյալներով, Կահիրեի դեսպանն ավելի վաղ արդեն լքել է Անկարան: ԱԳՆ-ում այդ որոշումը բացատրել են նրանով, որ Թուրքիան իր հասարակական կարծիքը ձեւավորում է Եգիպտոսի շահերին հակառակ եւ աջակցում է երկրում իրավիճակն ապակայունացնող կազմակերպություններին:

Թուրքիան բազմիցս քննադատել է Եգիպտոսի գործող իշխանություններին` նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին պաշտոնանկ անելու համար: Ի պատասխան Կահիրեն մեղադրում է Թուրքիայի իշխանություններին իր ներքին գործերին միջամտելու մեջ:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը Հռոմում հանդիպել է ՄՕԿ-ի նորընտիր նախագահի հետ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կիեւում միլիցիան արգելափակում է Անկախության Մայդանը’