‘Եգիպտոսում կոչ են արել գրոհայիններին չանվանել «Իսլամական պետություն»’

669

Ֆեթվաների (որոշում, եզրակացություն )Դար-ուլ-Իֆթա եգիպտական խորհուրդը, որը Եգիպտոսում իսլամի բնագավառում ամենաազդեցիկ ինստիտուտն է, ոչ արաբական զանգվածային լրատվամիջոցներին կոչ է արել Իրաքում և Սիրիայում հսկայական տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանած ահաբեկչական խմբավորմանը չանվանել «Իսլամական պետություն», հաղորդել է BBC-ն:

Խորհուրդը, որը նաև համարվում է աշխարհում իսլամի ամենանշանակալի կենտրոններից մեկը, առաջարկում է խմբավորումը կոչել «Իրաքում և Սիրիայում «Ալ-Քաիդայի» անջատականներ»:

Խորհրդում այն կարծիքի են, որ այդ կերպ կարելի է շտկել իսլամի կերպարը, որը խարխլվել է այդ խմբավորման գործողությունների հետևանքով: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լիկբեզ՝ արտագաղթի պատճառների մասին’
Հաջորդ հոդվածը‘Բեռլուսկոնին այցելել է «Միլանի» մարզաբազա’