‘
Նեղոսի դելտայում գտնվող եգիպտական Մանսուրա քաղաքում հարձակում է կատարվել ոստիկանության բաժանմունքի վրա, որի արդյունքում մեկ մարդ զոհվել է, առնվազն 17-ը՝ վիրավորվել:
Պայթյունը որոտացել է անվտանգության ծառայության շենքի մոտ: Եգիպտոսի ՆԳՆ-ն հաղորդել է, որ պայթուցիկ սարքը դուրս են նետել շենքի մոտով անցնող ավտոմեքենայից: Պայթյունի արդյունքում տուժել են ինչպես ոստիկանության աշխատակիցներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: Associated Press-ի տվյալներով՝ պայթյունից հետո իրավապահները շրջապատել են լքված մի տուն, որտեղ զինված մարդիկ են եղել, ու փոխհրաձգություն է սկսվել:
Ոստիկանության բաժանմունքի վրա հարձակումը տեղի է ունեցել նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումների հաջորդ օրը: Այդ բախումների արդյունքում Կահիրեում զոհվել է ինը մարդ, փոխանցում է lenta.ru-ն:
‘