‘Եգիպտոսում ձերբակալել են «Մուսուլման եղբայրենրի» փոխնախագահին’

693

Եգիպտոսի նոր իշխանությունները ձերբակալել են իսլամական «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարի տեղակալ Հեյրաթ աշ-Շաթիրին, տեղեկացնում է BBC-ն: Քաղաքական գործչին մեղադրում են բռմություն հրահրելու մեջ:

ԱՄՆ պետքարտուղարությունը նախօրեին դատապարտել է բռնությունները Եգիպտոսում եւ կոչ է արել կողմերին դադարեցնել անկարգությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը իր հերթին մտահոգություն է արտահայտել չդադարող բախումների կապակցությամբ:

Կահիրեում եւ Եգիպտոսի այլ քաղաքներում «Մուսուլման եղբայրների» տասնյակ հազարավոր կողմնակիցներ են փողոց դուրս եկել նրանք բողոքում են նախագահ Մուհամմեդ Մուրսիի հրաժարականի եւ մի շարք գործիչնրի ձերբակալությունների դեմ:

 

Նախորդ հոդվածը‘Կոլումբիայում ձերբակալվել է ամենափնտրվող թմրանյութերի վաճառականը’
Հաջորդ հոդվածը‘Զինվոր է մահացել ‘