‘Եգիպտոսում Մուրսիի կողմնակիցները քաղաքացիական անհնազանդության կոչ են արել ‘

612

Եգիպտոսում տապալված նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցները հայրենակիցներին կոչ են արել քաղաքացիական անհնազանդության ակցիայի շրջանակներում սեպտեմբերի 19-ին անջատել բջջային հեռախոսները:

Ենթադրվում է, որ ակցիայի արդյունքում  բջջային օպերատորները, որոնց ընդդիմության ակտիվիստները Մուրսիի տապալման մասնակից են համարում, մեծ վնաս կկրեն: Նրանց խոսքերով՝ բջջային հեռախոսների անջատումը ուղղակիորեն հարված կհասցնի բջջային ցանցատերերի գրպանին, որոնց թվում նշում են ինչ-որ ղպտի գործարարի, ինչ-որ արաբական պետություն, որն «աջակցել է» հեղաշրջմանը, և ինչ-որ ընկերություն, որը «ղեկավարվում է հրեաների կողմից»:

Քաղաքացիական անհնազանդության ակցիայի շրջանակներում Մուրսիի կողմնակիցները նաև եգիպտացիներին կոչ են արել չվճարել հարկերը և չդիտել այն հեռուստաալիքների հաղորդումները, որոնք նույնպես պաշտպանել են հեղաշրջումը: Դրան զուգահեռ՝ կոչեր են հնչել իջնել մետրոյի կայարաններ և այդպիսով խափանել նրա աշխատանքը: Սակայն այդ ակցիայի հետևանքով մետրոյի գնացքների աշխատանքը չի տուժել, իսկ Կահիրեի փողոցներում մեծ խցանումներ են առաջացել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Հանկարծակի համաճարակ Արագածոտնի մարզում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել’