‘Եգիպտոսում շարունակվում են «Մուսուլման եղբայրների» ձերբակալությունները’

702

Եգիպտոսում շարունակվում են «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամների, մասնավորապես՝ կազմակերպության քաղաքական և կրոնական առաջնորդների ձերբակալությունները, երկուշաբթի հաղորդել է Anadolu գործակալությունը:  Այսպես, նախօրեին ոստիկանությունը ձերբակալել է  «Մուսուլման եղբայրների» կրոնական առաջնորդներից մեկին՝ Սալահադդին Սուլթանին, որը նաև Մուսուլման գիտնականների համաշխարհային ասոցիացիայի անդամ է: Բացի այդ՝ նախօրեին ձերբակալվել է Եգիպտոսի տեղական զարգացման նախկին նախարար Ալի Բիշրը: Հաղորդվում է, որ  Բիշրն ի պաշտպանություն Մուրսիի՝  բազմաթիվ ցույցեր է կազմակերպել և ղեկավարել:

«Մուսուլման եղբայրներ» շարժման անդամների ձերբակալություններն սկսվել են նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի տապալումից հետո: Մուրսին, ինչպես նաև «Մուսուլման եղբայրների» առաջնորդները, այժմ բանտում է: Նրան «ՀԱՄԱՍ» շարժման հետ համագործակցության և 2011 թ. բանտից փախչելու մեղադրանք է ներկայացվել, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Աշխատող երեխաների թիվն աշխարհում կտրուկ նվազել է’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Վերեւն Աստված լիներ»` էպոսագետը Լիսկայի քեռու տղան կլիներ’