‘Եգիպտոսում ուժի մեջ է թողնվել ֆուտբոլի 21 ֆանատների մահապատժի վճիռը’

689

Եգիպտոսի դատարանը հաստատել է ֆուտբոլային 21 խուլիգանների նկատմամբ կայացված մահապատժի դատավճիռը: Նրանք մեղադրվում են 2012 թ. փետրվարին Պորտ-Սաիդում անկարգություններին մասնակցելու համար: Եւս հինգ ամբաստանյալներ այսօր դատապարտվել են ցմահ ազատազրկման: Մյուս ամբաստանյալները փոքր պատժաժամկետներ են ստացել, հաղորդում է  РБК լրատվական գործակալությունը: Գործով անցնում էր ընդամենը 73 մարդ, որոնցից 28-ն արդարացվել են, մյուսները մեղավոր են ճանաչվել:

Պորտ-Սաիդի մարզադաշտում անկարգություններ էին տեղի ունեցել 2012 թ. փետրվարին, այն բանից հետո, երբ «Ալ-Մասրի» թիմը հերթական խաղում հաղթել էր «Ալիին»: Անկարգությունները հրահրել էին «Ալ-Ախլիի» ֆանատները, որոնց զոհ էր դարձել 70 հոգի, տասնյակ հազարավորներ վնասվածքներ էին ստացել: 2013 թ. հունվարի 26-ին Եգիպտոսի դատարանը մեկ տարվա վաղեմության անկարգությունների 21 մասնակիցների նկատմամբ կայացրեց պատժի առավելագույն չափի՝ մահապատժի որոշում:

Նախորդ հոդվածը‘Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ներկայացրել են իրենց արտադրած առաջին գինին’
Հաջորդ հոդվածը‘Միքայել Մինասյանը նշանակվել է Վատիկանում ՀՀ դեսպան ‘