‘Եգիպտոսում ցմահ ազատազրկման է դատապարտվել «Մուսուլման եղբայրների» պարագլուխը’

832

Կահիրեի քրեական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Մուսուլման եղբայրներ» շարժման հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիեին, հաղորդել են արաբական լրատվամիջոցները: Դատավճիռն արձակվել է 2013 թ. «Մուսուլման եղբայրների» կենտրոնակայան ներխուժած ցուցարարների սպանության գործի շրջանակներում:

Բացի այդ՝ դատարանը որոշել է անփոփոխ թողնել այդ գործով անցնող ևս չորս հոգու մահվան դատավճիռները: Ընդ որում՝ նրանցից երկուսը մահվան են դատապարտվել հեռակա կարգով:

Բադիեն նախկինում այլ գործերի շրջանակներում երեք անգամ դատապարտվել է ցմահ ազատազրկման, նա նաև մի մահապատժի դատավճիռ ունի, որը, սակայն, հիմա վերանայման փուլում է: Փոխանցում է Trend-ը: 

Նախորդ հոդվածը‘Սիրիական բանակը ԻՊ-ից խլել է 30-ից ավելի գյուղեր’
Հաջորդ հոդվածը‘Սեւան-Երեւան մայրուղու վրա պղծել են հայտնի արձանը (լուսանկարներ)’