‘
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդները խորտակել են նախագահական պալատի շրջակայքի արգելապատնեշները եւ շարժվել են պալատի ուղղությամբ: Տեղական հեռուստաընկերությունների ուղիղ հեռարձակման ընթացքում երեւում է, որ ցուցարարների տարբեր խմբերն ընդհուպ մոտեցել են պալատի մուտքին: Նախագահի նստավայրը պահպանող հանրապետաան գվարդիան լքել է նստավայրի տարածքը:
‘