‘Եգիպտոսում 110 մարդ է վիրավորվել ոստիկանության հետ բախման հետեւանքով’

567

Առվազն 110 մարդ վիրավորվել է Եգիպտոսում ոստիկանների եւ ցուցարարների բախման հետեւանքով, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Բացի դրանից, հայտնի է դարձել, որ բողոքի ակցիայի մասնակիցները Իսմաիլիա քաղաքում այրել են «Մուսուլման եղբայրեր» շարժմանը  պատկանող շենքը:

Եգիպտոսում ուրբաթ օրը 2011-ի  հեղափոխության տարեդարձի առիթով, երկրում հաստատված իսլամիստական վարչակարգի հակառակորդները բողոքի ցույցեր են անցկացրել, դրանցից մի քանիսը վերածվել են ոստիկանության հետ բախումների:

 

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի քաղաքագետ. Վրաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում լրիվ հայամետ է’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը կարեւոր հաղթանակ տարավ եւ մոտեցավ Կառլսենին’