‘Եգիպտոսցի ձյուդոիստը հրաժարվել է սեղմել հրեա մրցակցի ձեռքը’

1942

Եգիպտոսցի ձյուդոիստ Իսլամ Էլ Շեհաբին Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ կրած պարտությունից հետո հրաժարվել է սեղմել իր մրցակցի՝ ազգությամբ հրեա Օռ Սասոնի ձեռքը:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Սասոնի կողմից տապալվելուց ու պարտվելուց հետո եգիպտոսցին վեր է կացել ու, տեսնելով հրեա մրցակցի առաջ պարզած ձեռքը, հետ գնացել՝ մերժողաբար տարուբերելով գլուխը:

Շահեբիի նման ոչ մարզական պահվածքից հետո հանդիսատեսը դժգոհել է ու սկսել սուլել նրա հետևից:

Մինչդեռ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նիկոլաս Մեսները, արձագանքելով տվյալ միջադեպին, նշել է, որ միայն այն փաստը, որ արաբական երկիրն ընդունել է Իսրայելի հետ մրցակցելու մարտահրավերը, արդեն իսկ մեծ նվաճում է:

Նախորդ հոդվածը‘Ռիո-2016. Մեդալային հաշվարկ’
Հաջորդ հոդվածը‘Նիգերիայի իշխանությունները գերեվարված կանանց հարցով կապվել են «Բոկո Հարամի» հետ’