‘Եգիպտոս. ԱՄՆ-ը հույսեր է կապում նոր նախագահի և բարեփոխումների հետ’

689

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի պաշտոնակալությունից հետո առաջին անգամ կարճատև, սակայն արդյունավետ այց է կատարել այդ երկիր: Քաղաքական գործիչները քննարկել են համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև «անցումային շրջանի» բարդ իրավիճակը, որ ստեղծվել է երկրում:

 ԱՄՆ-ը Կոնգրեսը ապաշրջափակել է Եգիպտոսի տնտեսական օգնության փաթեթի, այդ թվում՝ սպառազինության ոլորտի առյուծի բաժինը: Մասնավորապես՝ Եգիպտոս է ուղարկվել 575 մլն դոլարի ռազմական օգնություն, ինչը սառեցվել էր անցյալ տարի երկրի նախագահ Մոհամեդ Մուրսիի տապալումից հետո, հաղորդում է BBC-ն:

Քերին հույս է հայտնել, որ գեներալ աս-Սիսիի սկսած բարեփոխումները կշոշափեն և կվերաիմաստավորեն նաև «իրավապաշտպան նորմերը, արդարադատության համակարգը», ինչի մասին արդեն խոսել է նոր նախագահը: Քերին նաև ընդգծել է աս-Սիսիի պատրաստակամությունը՝ համագործակցելու ամերիկյան իշխանությունների հետ: Եգիպտոսի պաշտոնատար անձանց հետ հանդիպմանը Քերին նշել է խոսքի ազատության և  մարդու իրավունքների պաշտպանության անհարաժեշտությունը, ինչպես նաև մտահոգություն է հայտնել նախօրեին իսլամիստների նկատմամբ արձակված մահապատժի դատավճռի կապակցությամբ:

Միևնույն ժամանակ՝ ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, ովքեր խորհրդարանի պատգամավորներից պահանջում էին վերացնել ցույցեր անցկացնելու արգելքը: Սակայն ոստիկանությունից առաջ՝ ցուցարարները հարձակման  են ենթարկվել անհայտ անձանց կողմից: Մի քանի ցուցարարներ, այդ թվում՝ լրագրողներ, ձերբակալվել են, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հունիսի 22. Հիշել պատերազմը և մտածել խաղաղության մասին’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիա-Իսպանիա. Խաղից առաջ’