‘Եգիպտոս. արյունալի բախումներ Ալեքսանդրիայում’

727

Ուրբաթ օրն Ալեքսանդրիայում զոհվել է ԱՄՆ մի քաղաքացի: Հաղորդվում է, որ նա մահացել է Եգիպտոսում իշխող «Մուսուլման եղբայրների» գրասենյակի մերձակայքում ծավալված անկարգությունների ժամանակ, կրծքավանդակին հասցված դանակի հարվածից: Արտասահմանյան քաղաքացու սպանության լուրը հաստատել է եգիպտացի բարձրաստիճան մի զինվորական: ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ «ստուգում  են ստացված տեղեկությունները»:

Ալեքսանդրիայում նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև արյունալի բախումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում զոհվել է մի եգիպտացի, 70 հոգի վիրավորվել են: Կահիրեում, Ալեքսանդրիայում, Նեղոսի դելտայի քաղաքներում և Սուեզի ջրանցքի տարածքում զորքեր են մտցվել: Պաշտպանության նախարարության ղեկավարը երեկ հայտարարել է, որ եթե ընդդիմությունը և Մուրսիի կողմնակիցները մեկ շաբաթվա ընթացքում փոխհամաձայնության չգան, ապա զինվորականներն իրենց պաշտպանության տակ կառնեն պետությունը և եգիպտացի ժողովրդին:
Եգիպտոսում զանգվածային անկարգություններն ավելի ու ավելի են թեժանում նախագահ Մոհամեդ Մուրսիի պաշտոնակալության մեկամյակին ընդառաջ, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր «Հարսնաքարի» տարածքում մոմավառություն, ապա երթ կկազմակերպվի’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանն իր կամքով ներկայացել էր դատախազություն. Մամուլ’