‘Եգիպտոս թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Բուլղարիայում’

1009

Վարշավա-Հուրգադա չվերթն իրականացնող մարդատար օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Բուլղարիայի հարավարևելյան Բուրգաս քաղաքում: Օդաչուները նման որոշում են կայացրել պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտարարել է Բուրգասի քաղաքապետ Դիմիտրավ Նիկոլովը:

Ինչպես հաղորդել է բուլղարական Nova հեռուստատեսությունը, պայթուցիկ սարքի մասին տեղեկացրել է օդանավի ուղևորներից մեկը՝ 64-ամյա մի տղամարդ:

Օդանավի հարկադիր վայրէջքից հետո տեղական իշխանությունները հակաահաբեկչական ռեժիմ են սահմանել. Բուրգասի օդանավակայանը շրջափակվել է ոստիկանության կողմից և փակվել, իսկ պայթուցիկ սարքի մասին հաղորդած տղամարդը հարցաքննվել է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գերեզմանատնից այրվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա տղամարդ’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Կապիտուլյացիայի եւ մահախոսականի բյուջե’