‘Եգիպտոս. Մուբարաքը հերքում է իր մասնակցությունը 2011 թ.-ին ցուցարարների սպանության գործում’

799

«Մուհամեդ Հոսնի Մուբարաքը, որը այսօր գտնվում է ձեր առջեւ, ցուցարարների սպանության կամ եգիպտացիների արյունահեղության հրաման չի տվել»,- այս մասին Կահիրեի դատարանում հայտարարել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը՝ 2011 թվականին հարյուրավոր ցուցարարների սպանության գործի վերանայման ժամանակ:

Կահիրեի բնակիչներից մեկը նշել է, թե Մուբարաքը արժանի չէ այն ամենին, ինչ կատարվում է նրա հետ: «Կարելի է ասել, որ նա իրեն ներկայացնում է որպես ամենաբարձր մակարդակի ազգայնական: Մենք հպարտանում ենք, որ նա իր հետեւից թողել է մի այնպիսի բանակ, որը կարող է պաշտպանել ժողովրդին ամեն տեսակի թշնամուց»,-ասել է նա:

Եգիպտացիների որոշ մասը կարծում է, որ անհրաժեշտ է հիշողությունից ջնջել 2011 թվականին տեղի ունեցած իրադարձությունները, որոնց ժամանակ Մուբարաքը պաշտոնանկ արվեց: Մյուս մասը կարծում է, որ դրանք շատ կարեւոր իրադարձություններ էին Եգիպտոսի պատմության մեջ: «Հունվարի 25-ը մեր առջեւ բացեց ազատության դռները, թույլ տվեց բաց խոսքել եւ արտահայտել մեր կարծիքը»,- նշել են նրանք:

Հայտնենք, որ նախկին նախագահի դատավճիռը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 27-ին: 

Նախորդ հոդվածը‘Կուբայում նշում են Կաստրոյի 88 ամյակը’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հանդիպակաց պատին. կա տուժած’