‘Եգիպտոս. «Մուսուլման եղբայրներ» շարժումը հայտարարվել է ահաբեկչական կազմակերպություն’

745

«Մուսուլման եղբայրները» հավաստիացնում է, որ ոչ մի առնչություն չունի եգիպտական Էլ-Մանսուր քաղաքում որոտացած պայթյունի հետ: Այդ մասին հայտարարությունը տարածել է իսլամիստների մամլո ծառայությունը: Ավելի վաղ եգիպտական իշխանությունները հայտարարել էին, թե  ահաբեկչության համար մեղավոր է «Մուսուլման եղբայրները», և այդ շարժումը հայտարարել «ահաբեկչական կազմակերպություն»:

Էլ-Մանսուրի ոստիկանության շենքի մոտ որոտացած պայթյունի զոհ է դարձել 14 մարդ, գրեթե 200 հոգի վիրավորվել է: Հետաքննությունն արդեն հայտարարել է չորս կասկածյալների ձերբակալելու մասին: Հատուկ ծառայությունները ենթադրում են, որ պայթյունի ետևում կարող են կանգնած լինել Սինայի թերակղզում տեղակայված և «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող գրոհայինները, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ալյոխինան և Տոլոկոննիկովան հանդիպել են Կրասնոյարսկում’